Մալազիայում կառուցում են նոր քաղաք, որը պետք է նոր սերնդի առաջին մեգապոլիսը դառնա: Սինգապուրից այն կառանձնանա նեղուցով, իսկ բնակչության թիվը 2025 թվականին կհասնի երեք միլիոնի: Հավակնոտ ծրագրերը հետաքրքիր են նրանով, որ նմանատիպ՝ զրոյից կամ հնագույն ենթակառուցվածքներով վայրում ապագայի քաղաք ստեղծելու խնդիրը դրված է շատ տարածաշրջանների վրա: Իհարկե Հարավ արևելյան Ասիայում լրիվ այլ է կլիման, իհարկե, տնտեսական միջաավայրը նույնպես, սակայն ամեն դեպքում նախագիծը արժե նայել: Իսկանդար կոչվող շրջանում, որտեղ ընթանում են կառուցողական աշխատանքները, այժմ այդ տարածքի կեսը օգտագործում են գյուղատնտեսական աշխատանքների համար, ինչպես նաև այդ տարածքի 20%-ը զբաղեցնում են անտառները և ջրամբարները: Մոտ 9.6%-ը զբաղեցնում են տարբեր տիպի ճանապարհները, բայց դրանք, ինչպես ասվում է պաշտոնական փաստաթղթերում, ոչ մի կերպ չեն որակավորվում որպես ապագայի քաղաքի փողոցներ:
Այնտեղ չկան առանձին հեծանվաուղիներ, շատ են ճանապարհատրանսպորտային պատահարները, իսկ, ըստ նոր նախագծի սահմանած արագությամբ (70կմ/ժ հիմնական մագիստրալներում, 30կմ/ժ քաղաքային փողոցներում և բնակելի վայրերում) նույնպես քիչ մասերով կարելի է անցնել: Ենթադրվում է, որ նորճանապարհային ցանցը պարզապես ճանապարհ չի լինի: Արդեն գոյություն ունեցող նախագծերում խոսքը, թեև ոչ Նիդերլանդների պես լուսավորվող գծանշումներով ճանապարհների մասին է, բայց գոնե անպայման կունենան հեծանվագիծ, կարգավորվող հետիոտնային անցումներով և ավտոբուսների համար արտահայտված գծերով: Այս ամենը գրված է բազմաէջ փաստաթղթերում մանրամասն ցանկի հետ միասին, որտեղ ներկայացված է, թե ինչ փոփոխություններ կարելի է նախատեսել ճանապարհների խաչմերուկում տարբեր խտության երթևեկության համար: Քաղաքաշինությունը կհամադրեն բազմահարկ շենքերով և արագ կառուցվող մեկ հարկանի տներով:
Արդեն մշակվել է մեկ շաբաթում երեք սենյականոց տուն կառուցելու մեթոդը. պատերը հավաքվում են մեծ պատրաստվի բլոկներով, որոնք, ընդ որում, հնարավոր է բարձրացնել առանց վերամբարձ կռունկի. թեթև նյութով աշխատում են երկու բանվորներ: Ցածրահարկ շենքերին տրվում է հատուկ ուշադրություն, քանի որ քաղաքի հատակագծում ծրագրվում է պահպանել գյուղատնտեսական ձեռնարկությւոնների մի մասը և այդպիսով ունենալ բարձր բերքատվություն, ուշագրավ լուծում է հանդիսանում հողամասերի մի մասի տեղադրումը անմիջապես տանիքներին: Առանձին կետով պայքարում են աղբի դեմ: Սրա համար չկա դեռևս շշմեցնող տեխնոլոգիա: Որոշվել է առանձնացնել աղբահավաքման 300 կետ, որպեսզի վտանգավոր նյութերը (օրինակ, էներգախնայողության լամպերը, որոնք պարունակում են սնդիկ ) չնետվեն ընդհանուր աղբամանի մեջ: Հին աղբավայրերը կփակվեն և կվերանորոգվեն: Չի անտեսվել նաև արտանետումների թեման: Մեզ մնումա է սպասել ևս տասներկու տարի և տեսնել արդյունքը: