Բալիում հյուրանոցները կթանկանան

Bali Daily-ն հայտնում է, որ Ինդոնեզիայի գլխավոր կուրորտային կղզում հյուրանոցային համարների գները կբարձրանան 10-20%-ով: Հավանական է, որ նույնքան էլ կբարձրանա կղզու տուրիստական մյուս ծառայությունները ևս: Մինչդեռ Asita Ինդոնեզիայի տուրիստական օպերատորների և տուրիստական գործակալությունների ասոցիացիայի ներկայացուցիչը նշում է, որ արժեքի միջին աճը չի գերացանցի 10 %-ը: Դա կապված է նրա հետ, որ Բալիում նոր հյուրանոցների շինարարությունը, որը իրականացվում է արագացված տեմպերով, մրցակցության մեջ է մտցնում հին և նոր հյուրանոցներին:

Հյուրանոցներում գիշերելու արժեքի բարձրացման մի քանի պատճառ կա: Դա ոչ միայն էլեկտրաէներգիայի գինը 15%-ով բարձրացնելու կառավարության որոշումն է, այլև զբոսաշրջիկների ավելացող հոսքը և ռուպիի փոխարժեքը: Ամեն դեպքում գների բարձրացման գլխավոր պատճառը հանդիսանում է հյուրանոցների բարձր  պահանջարկը, որը գրանցվում է ամրագրման համակարգերում: Բացի այդ մեծացել է հետաքրքրությունը  Բալիում միջազգային տուրիստական  ցուցահանդեսներ անցկացնելու առաջարկի հանդեպ:

Նոր տարում դեռևս քիչ հյուրանոցներ կբարձրացնեն գները, բայց հյուրանոցատերերի մեծամասնությունը նախատեսում է գների բարձրացում 2013 թվականի կեսերին: Aerowisata Hotel and Resort հյուրանոցային ցանցը, ինչպես հայտնում է ընկերության գործադիր տնօրենը, տարվա սկզբին գները կբարձրացնի  15%-ով:

You might also like