Բելգիայի Վեսթմալի աբբայության կրոնավորները նոր խնդրի առջև են կանգնել: Վանքում պատրաստված գարեջուրը դարձել է այնքան ճանաչված, որ եղբայրները չեն հասցնում բավարարել աճող պահանջարկը: Բելգիան վաղուց հայտնի է վանականների պատրաստած գարեջրով վանական օրդենում, որը հիմնադրվել է 1636 թվականին: Վեսթմալը հայտնի է մուգ շագանակագույն Դյուբբել («Dubbel») գարեջրով: Շնորհիվ կրկնակի խմորման՝ ալկոհոլի պարունակությունը հասնում է 7%-ի, իսկ ոսկե Տրիպելում («Tripel»)՝ 9.5:
Գարեջուրը կարող է ստանալ Տրապպիստ անվանումը միայն այն դեպքում, եթե այն պատրաստված է Բելգիայի վանական համալիրներում: Վանականների արտադրանքը ժողովրդականություն է վայելում նաև Բելգիայի սահմաններից դուրս՝ հասնելով Բրիտանիայի և Լատվիայի խանութները: Պահանջարկ այնքան է մեծացել, որ վանականները չեն հասցնում բավարարել շուկայի պահանջարկը: Բայց նրանք չեն էլ շտապում: Վեսթմալի վանականներից մեկի հավաստմամբ՝ վանականները պահում են արտադրությունը մարդասիրական նպատակներով: