Օտարերկրացի զբոսաշրջիկները երեք եռամսյակի ընթացքում Իսպանիայում ծախսել են 45 միլիարդ եվրո

Օտարերկրացի զբոսաշրջիկները ընթացիկ տարվա առաջին ինը ամիսների ընթացքում Իսպանիայում ծախսել են 45.1 միլիարդ եվրո, ինչը 7.2%-ով ավել է 2011 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ: Այս ընթացքում երկիր են այցելել 46.9 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 3.8%-ով ավելի  անցած տարվա ցուցանիշից: Միայն սեպտեմբերին թագավորության արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության  նախարարության տվյալներով, օտարերկրացի զբոսաշրջիկների ծասսերը ավելացել են 13.4 %-ով՝ կազմելով  6.2 միլիարդ եվրո:

Աշնան առաջին ամսվա ընթացքում միայն ռուսները Իսպանիայում ծախսել են 114.6 միլիոն եվրո: Եկամուտների նման զգալի աճի պատճառը կապված է արտասահմանից եկած հյուրերի քանակի կտրուկ աճի հետ: Բացի այդ օտարերկրացի հյուրերը սկսել են ավելի շատ գումար ծախսել առևտրի և ծառայությունների վրա. այսպիսով, ամեն զբոսաշրջիկ մեկ օրում միջինում ծախսում է  108 եվրո ( 7.1% աճ): Ամենաշատ զբոսաշրջիկները Իսպանիա են գալիս  Մեծ Բրիտանիայից (11.2 միլիոն), Գերմանիայից  (7.5 միլիոն)և Ֆրանսիայից (7.3 միլիոն): Այս ընթացքում թագավորությունն ընդունել է ավելի քան մեկ միլիոն ռուս զբոսաշրջիկ:

You might also like