Չեխիայում կանցկացվի «Շոգեբաղնիքի օր»

Չեխիայում սպասում են այն օրվան, երբ բոլորը կգնան բաղնիք: Երկիրը նշում է «Շոգեբաղնիքի օրը»՝ սահուն անցնելով գիշերվան: Այս տարի այս տոնը նշվում է նոյեմբերի  3-ին. հայտնում է  iLoveCz.ru-ն: Մեծ հանդիսությամբ այն նշում է հատկապես Չեխիայի ամենամեծ «Աքվապալաս» ջրազբոսայգին, որը գտնվում է Պրահայի հարավային ծայրամասում:

Օրվա ընթացքում այստեղ նախատեսված են բազում միջոցառումներ երեխաների հետ եկած ընտանիքների համար, իսկ ժամը 20-ից 23.30-ը ընկած ժամանակահատվածում շոգեբաղնիքների լույսերը փոխարինվում են մոմերով: Ժամը 22-ին «Շոգեբաղնիքի պալատում», որը նախատեսված է 14 տեսակի տարբեր  գոլորշիների և լոգանքների   համար, կհաշվեն բոլոր ներկաներին. փորձ կարվի սահմանել չեխական ռեկորդ ամենաշատ մարդկանց թվով, ովքեր նույն ժամանակում գտնվում են միևնույն շոգեբաղնիքում:

You might also like