Lonely Planet ուղեցույցը ներկայացնում է լավագույն երկրների հերթական տասնյակը, որտեղ հետաքրքիր և շահավետ է այցելել: Երկրների նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ զբոսաշրջիկներին առաջարկում են մեկնել փարձագետները, հաշվարկված է ֆինանսական առումով ևս: «Ճանապարհորդությունը կլինի հետաքրքիր և ոչ թանկարժեք»,- ընդգծում է Lonely Planet-ի ամերիկյան խմբագիր Էնդի Մարդոկը: Բնականաբար առաջարկված ուղղությունները ամենաէժանները չեն, բայց և սննկացնող էլ չեն:
Թոփ 10 երկրները՝ Lonely Planet-ից, որոնք ընդգրկված են “Best value destinations” ցանկում 2013-ին, ներկայացնում է CNN-ը.
1.Իսպանիա. ֆինանսատնտեսական ճգնաժամը և գների նվազումը Իսպանիան դարձրել են ավելի հասանելի ճանապարհորդության համար:
2.Բոլիվիա. ըստLonely Planet-ի՝ Բոլիվիայում կան հարմար հյուրանոցային համարներ $10-ով: Դա ամենախնայող առաջարկն է Հարավային Ամերիկայում:
3.Սլովենիա. գները Սլովենիայում ավելի մատչելի են, քան հարևան երկրներում:
4. Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա. Ռիո դե Ժանեյրոն 2014 թվականին ընդունում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ 2016 թվականին՝ օլիմպիական խաղերը: Քաղաքը փոխվում է, ավելի է գեղեցկանում, գները աճում են, այդ պատճառով ուղեցույցը խորհուրդ է տալիս հասցնել տեսնել Ռիոն, քանի դեռ ամեն ինչ այդքան էլ թանկ չէ:
5. Պորտլենդ, Օրեգոն (ԱՄՆ). մատչելի սնունդն ու ազատ գործողությունները Ձեզ սպասում են Պորտլենդում՝ Օրեգոնի հրապուրանքում:
6. Նեպալ. լավագույն արշավը դեպի Հիմալայներ սկսվում է Նեպալից:
7. Նամիբիա. այստեղ հիանալի բնություն է և Բոտսվանան է մոտ, որտեղ առաջարկվում են լավագույն սաֆարիները: Կարելի է համատեղել տուրերը:
8. Գոտենբուրգ, Շվեդիա. Սկանդինավյան երկրներում հանգիստը մատչելի չէ, բայց Գոտենբուրգում, համեմատաբար, թանկ չէ:
9. Կոմբոջա. Կոմբոջան դարձավ հայտնի և, հետևաբար, գները բարձրացավ: Բայց, այնուամենայնիվ, ճանապարհորդությունը կլինի հասանելի:
10.Վրաստան. Վրաստանը դեռևս չի համարվում աշխարհում հայտնի ճանապարհորդական ուղղություն, բայց տուրիզմն այստեղ ակտիվորեն զարգանում է: Ու չնայած դրան՝ գները դեռևս ցածր են: