Գոայի Բետալբաթիմ (Betalbatim) առողջարանային շրջանի իշխանությունները հյուրերի համար թողարկել են նոր հրահանգներ: Հիմա հանգստացողները պարտավոր են ինքնուրույն մաքրել լողափը պիկնիկներից և երեկույթներից հետո: Տեղաբնակները կողմ են նոր օրենքին: Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը նշել է, որ զբոսաշրջիկներին կտրվեն աղբատար պլաստիկե պարկեր, քանի որ կառավարությունը չի կարողանում մտածել լողափների մաքրման ավելի արդյունավետ միջոց: Գոայի լողափ տարեկան գալիս են 2.6 միլիոն զբոսաշրջիկ: Արդյունքում, հանգստյան գոտին ողողված է գարեջրի շշերով, չիփսի փաթեթներով և այլ աղբով, որոնք թողնում են լողափում զվարճանալուց հետո: Աղբն այնքան շատ է լինում, որ հավաքարարները չեն հասցնում կատարել իրենց աշխատանքը: Սակայն, ինչպես հաղորդում է Gulf-times.com-ը, հարակից տարածքները չունեն աղբամշակման կետեր: Այդ պատճառով Գոայի լողափների մաքրումը, մեծ հաշվով, նշանակում է պարզապես աղբի տեղափոխումը մի վայրից մյուսը: