Մեծ Բրիտանիա. Լոնդոնում Շեքսպիրի պիեսները կխաղան 37 լեզուներով

Լոնդոնում 2012 թվականի գարնանը կանցկացվի շեքսպիրյան պիեսների «Globe to Globe» փառատոնը, որին կմասնակցեն 37 ընկերություններ տարբեր երկրներից: 
Վեցշաբաթյա թատերական տոնը կսկսվի ապրիլի 23-ին դրամատուրգի ծննդյան օրը Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում: Փառատոնը կդառնա մշակութային օլիմպիադայի մի մասնիկը`  ազդարարելով 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի մասին: Շեքսպիրի պիեսները փառատոնին կներկայացվեն 37 տարբեր լեզուներով`չինարեն, ուրդու, հայերեն, անգլերեն, անգամ ժեստերի լեզվով: Փառատոնին Ռուսաստանը կներկայացնի Վախթանգովի անվան թատրոնը, որը կներկայացնի «Չափն ընդդեմ  չափի» պիեսը:


Փառատոնին կայցելեն մեծ ազգային խմբեր, օրինակ Չինաստանի ազգային թատրոնը, որը կներկայացնի «Ռիչարդ 3-րդ»-ը, և Իսրայելի ազգային թատրոնը, որը կներկայացնի «Վենետիկի վաճառականը»:
Սակայն այդտեղ կներկայանան նաև փոքրիկ թատերական խմբերը, մասնավորապես Բելոռուսի Ազատ թատրոնը, որը իր մշտական խաղահրապարակը չունի, ինչպես նաև աշխարհի ամենաերիտասարդ պետության` Հարավային Սուդանի թատերական խումբը:

Լիտվիայի Meno Fortas թատրոնը փառատոնին կցուցադրի «Համլետը»` բեմադրված  դեռևս 1997 թվականին: «Մեզ համար Անգլիայում փառատոնին մասնակցելը հավասար է քննություն հանձնել»,- ասել է թատրոնի ռեժիսյոր Էյմունտաս Նյակրոշյուսը: Յուրաքանչյուր թատրոն կունենա երկու ներկայացում. մեկը ցերեկային, մյուսը` երեկոյան:
Փառատոնի կազմակերպիչները որոշել են, որ չեն օգտագործի թարգմանչական տիտրեր, այլ հանդիսատեսին կբաժանվի պիեսի ընդհանուր համառոտագիրը:

You might also like