Մոսկվան հյուրանոցների թվով կհավասարվի Բեռլինին

Մոսկվայի իշխանությունները մտադիր են հյուրանոցային համարների ֆոնդի ծավալով հասնել Բեռլինի մակարդակին, որի համար մայրաքաղաքում անհրաժեշտ է կառուցել ևս 300 նոր հյուրանոց. այս մասին հայտնել է  քաղաքաշինության և կառուցապատման քաղաքականության հարցերով քաղաքապետի տեղակալ Մարատ Խուսնուլինը: Նրա խոսքերով՝ Մոսկվան անհրաժեշտ է համարում ավելացնել քաղաքի հյուրանոցային ֆոնդը: 

«Որպեսզի հասնենք Բեռլինի մակարդակին, մեզ անհրաժեշտ է կառուցել շուրջ  6 միլիոն քառակուսի մետր տարածքով  կամ շուրջ  300 շինություն», – պարզաբանել է Խուսնուլինը: Նա նաև հավելել է, որ Մոսկվայի իշխանությունները կողջունեն ներդրողների նախաձեռնությունները, պատրաստ են աշխատել նրանց հետ և  մտադիր են քննարկել նրանց դիմումները՝ ըստ հերթականության:

You might also like