Թայլանդի Anantara Hotels հյուրանոցային ցանցում բոլոր ցանկացողներին առաջարկվում է վայելել սուրճի մեղմ համը, որը արտադրվում է փղի գոմաղբի միջոցով. հայտնում են տեղական լրատվամիջոցները: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փղի ստամոքսում առկա թթուները քայքայում են սրճային սպիտակուցները,-նշվում է հյուրանոցի տարածած հայտարարությունում,- Քանի որ սպիտակուցը հենց այն բաղադրիչն է, որը պատասխանատու է սուրճի դառնության համար, ապա առանց սպիտակուցների սուրճը ունի շատ նուրբ համ»:
Կոֆեի հատիկները մարսվում են փղի ստամոքսում, այնուհետև՝ դուրս են գալիս նրա թրիքի հետ: Փղապանները տեսակավորում են այդ գոմաղբը և մաքրում նրանից հատիկները: Այնուհետև սուրճի հատիկները չորացնում են արևի տակ: Black Ivory անունը կրող սուրճի նոր տեսակը կլինի ամենաթարկարժեքը գոյություն ունեցող բոլոր տեսակների մեջ: Այս յուրօրինակ ըմպելիքի մեկ կիլոգրամի համար ցանկացողները կվճարեն $1.1 հազար դոլար կամ $50 դոլար՝ երկու բաժակի դիմաց: Արտադրությանը կմասնակցի 30 փղերից կազմված փղերամ: