Հելոուինին նվիրված շքերթ՝ Ստոքհոլմում

Հոկտեմբերի 27-ին Ստոքհոլմում կանցկացվի Հելոուին-շքերթ: Առաջին անգամ այն Շվեդիայի մայրաքաղաքում  անցկացվել է  անցած տարի, որից հետո որոշվեց այդ միջոցառումը, որը ստացավ Shockholm անվանումը, դարձնել ամենամյա:

Շքերթը կսկսվի Սլյուսենի (Slussen) ափագոտուց, որտեղից  Skeppsbron փողոցով կշարժվի դեպի թագավորական պալատ և կավարտվի Կունգստրեդգարդեն  (Kungsträdgården) այգում, որտեղ մասնակիցներին և հանդիսատեսին սպասվում են մի շարք թեմատիկ միջոցառումներ: Միջոցառման մասնակցությունը անվճար է, պարզապես պետք է ներկայանալ «սարսափելի»  կամ ծիծաղելի հագուստով. հայտնում է  VisitSweden-ը:

You might also like