Վրացական Բաթումի քաղաքը ստեղծել է անսովոր տեսարժան վայր` շատրվան-աշտարակ, որից ջրի փոխարեն հոսում է ազգային ալկոհոլային ըմպելիք չաչա: Յուրօրինակ այս գրավչությւոնը ստացել է «Չաչա-թաուեր» անվանումը: Որպեսզի չհրահրեն Բաթումիի ալկոհոլի սիրահար աշխատանքային խավին, «կենսական աղբյուրը» կմիացնեն ամեն օր, սակայն միայն 10 րոպեով: Բացման օրը, սակայն չաչա մատուցել են ոչ միայն շատրվանից, այլ նաև հատուկ սարքից, հայտնում է վրացական «ՊԻԿ» հեռուստաալիքը:
25 մետր բարձրություն ունեցող չաչայով շատրվանի բացման մասին հայտնի է դարձել դեռ գարնանը, այն ժամանակ հայտնել էին, որ Բաթումիի բնակիչների համար տոնը կսկսվի արդեն ամռանը, սակայն ավելի ուշ բացումը տեղափոխվեց: Քաղաքի քաղաքապետ Ջեմալա Անանիձեի խոսքերով շատրվանի առկայությունը կնպաստի զբոսաշրջիկների ավելացմանը: Հիշեցնենք, որ չաչան պատրաստվում է խաղողից: Դրա խտությունը կազմում է 70 աստիճան: Խմիչքը պատկանում է խաղողից պատրաստված խմիչքների դասին, պատրաստվում է ինչպես տնային պայմաններում, այնպես էլ գործարանային: