20 տարվա աշխատանքից հետո Միլանում փակվել է Վիտորիո Էմանուել II ցուցասրահում տեղակայված «ՄաքԴոնալդս» արագ սննդի ռեստորանը ՝ Եվրոպայի առաջին փակ անցումներից մեկը: Քաղաքի կենտրոնի հաստատության փակվելու պատճառը տարաձայնություններն են՝ շինության վարձակալման գնի հետ կապված. ռեստորանը տարեկան վճարում էր շուրջ 200 հազար եվրո, իսկ քաղաքային իշխանությունները որոշել են, որ դրա փոխարեն կարող են ստանալ ավելին:
2011 թվականին հայտարարվել է մրցույթ, որը հաղթել է Prada-ն՝ շրջանցելով Apple-ին և Gucci-ին: Արդյունքում համալիրի վարձակալության գինը հասել է մինչև 2.118 միլիոն եվրոյի հինգ տարվա համար: Աշխատանքի վերջին օրը ռեստորանը հյուրերին բաժանել է անվճար բուրգերներ: Հաստատությանը եկել էին «հրաժեշտ տալու» հազարավոր մարդիկ. գրում է Lenta.ru-ն: