Չինաստանը որոշել է զարգացնել «ատոմային տուրիզմը»

Չինաստանի կառավարությունը որոշել է բոլոր ցանկացողներին ցուցադրել այն վայրը, որտեղ ստեղծվել է առաջին  ատոմային ռումբը՝ վերածելով այն տուրիստական գրավչության:  Xinhau գործակալության տվյալների համաձայն՝ նախագծի զարգացման համար կտրամադրվի 6 միլիոն յուան  (£595.000):  Հայնան ինքնավարության իշխանությունները և Պեկինի  Tsinghua University համալսարանի մասնագետները կազմակերպում են էքսկուրսիաներ զբոսաշրջիկների համար դեպի լաբորատորիաները և ռումբի ստեղծման վրա աշխատող  գիտնականնների հանգստի սենյակները. հայտնում է The Telegraph -ը:

Բացի այդ, վերականգնումից հետո զբոսաշրջիկներին կթողնեն նաև 300-մետրանոց թունել-ապաստարան: Ըստ BBC-ի՝ իշխանությունները մտադիր են Մալանի բազան վերածել   «կարմիր տուրիզմի վայրի» ( “red tourism site”): Չինաստանում ատոմային ռումբի առաջին փորձարկումը եղել է 1960 թվականին, իսկ առաջին պայթյունը՝ 1964  թվականի հոկտեմբերի 16-ին Մալանի մոտ գտնվող անապատում:

You might also like