Օդեսայում տեղադրվել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հուշարձանը, ով մահացել է անցած տարվա հոկտեմբերին: Բացման արարողությունը նվիրված էր գյուտարարի մահվան տարելիցին: Հուշարձանը գտնվում է Օդեսայի տեխնիկական վերահսկման և որակի պետական ակադեմիայի (նախկին՝ Տեստավորման տեխնիկում) հանրակացարանի դիմաց՝ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում:
Քանդակը իրենից ներկայացնում է երկու մետրանոց ձեռքի ափ՝ հավաքված վարդակներից, մոմերից և պտուտակներից: Մեջտեղում պատկերված է ընկերության լոգոն: Մթության մեջ այն կլուսավորվի նեոններով: Հուշարձանի մոտ մշտապես հասանելի կլինի անվճար Wi-Fi-ը: