Ռուսական իշխանությունները մտադիր են 2014 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում Սոչիի հյուրանոցներում բնակվելու արժեքի սահմանափակումներ կիրառել: Այդպիսով, բնակվելու ամենացածր գին կառաջարկվի 2900 ռուբլին, ամենաբարձրը՝ 13 900 ռուբլին հինգաստղանի հյուրանոցի բարձրակարգ սենյակում մեկ գիշերվա համար: Նման հյուրանոցում ստանդարտ համարը կարժենա 8300 ռուբլի մեկ հոգու համար, և 10 600՝ երկու հոգու համար:
Չորսաստղանի հյուրանոցի բարձրակարգ համարում բնակվարձը կլինի 13 000 ռուբլի, ստանդարտում՝ 5800 և 6500: Երեքաստղանի հյուրանոցում՝ 9000 ռուբլի լյուքսի համար, 4300 և 5700՝ ստանդարտ համարի համար: Մյուս կատեգորիայի հյուրանոցներում ամենաթանկարժեք համարը կարժենա 5700 ռուբլի, ստանդարտները՝ 2900 և 4600: Գնի կանոնակարգման նախագիծը մշակվել է այս տարվա մայիսին, բայց այն ժամանակ դեռևս չէին որոշվել արժեքները: Օրենքը ուժի մեջ կմտնի 2013 թվականի հունվարի 1-ից. գրում է Lenta.ru-ն: