Մոսկվայի պետական ցուցասրահում բացվել է մուլտիմեդիա ցուցահանդես Bond by GQ, որը թույլ է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ սուպեր գործակալի հետ: Ցուցահանդեսը նվիրված է Ջեյմ Բոնդի մասին առաջին ֆիլմի թողարկման 50-ամյակին և «007. «Սկաֆոլ» կոորդինատներ» 23-րդ դրվագի առաջիկայում սպասվելիք պրեմիերիային:
Ցուցահանդեսին ցուցադրված են լուսանկարներ, Ջեյմս Բոնդի զենքերը և հանդերձանքը, ինչպես նաև Յան Ֆլեմինգի ավելի վաղ հրատարակված վեպերը և Ուրսուլա Անդրեսսի հայտնի սպիտակ բիկինին: Ֆլեմինգի Ջեյմս Բոնդի մասին վեպի առաջին էկրանավորումը՝ Dr. No-ն՝ Շոն Քոներիի և Ուրսուլա Անդրեսսի գլխավոր դերակատարմամբ, կինոթատրոններում հայտնվեց 1962 թվականին:
Ֆիլմի հաջորդ պատումներում 007 գործակալի դերում հանդես են եկել Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Պիրս Բրոսնանը և Դենիել Քրեյգը: Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 20-ը. գրում է CNTraveller.ru-ն: