Աշխարհի հրաշալիքների պատճենները՝ Դուբայում

Դուբայում  Falcon City կառուցվող թաղամասի տարածքում կհայտնվեն աշխարհի հրաշալիքների և համաշխարհային տեսարժան վայրերի պատճենները՝ Թաջ Մահալ, Էյֆելյան աշտարակ, Չինական Մեծ պատ, Եգիպտական բուրգեր: Լայնամասշտաբ ծրագիրը ներառում է նաև բնակելի և հանրային  շենքերի, մեծ այգու և բազմաթիվ խանութների  կառուցում: Ինչպես արդեն հայտնել ենք՝ Թաջ Արաբիա համալիրում, որը կդառնա հնդկական Թաջ Մահալի ընդարձակ պատճենը, կլինի 300 համարով հյուրանոց, խանութ և բիզնես հրապարակ: Շինարարության արժեքը գնահատվում է 44 միլիարդ դիրհամ  (12 միլիարդ դոլար):

Բացի այդ, հարևանությամբ կլինի Եգիպտական բուրգերի պատճենը , որը գնահատվում է  120 միլիոն դիրհամ  (32.8 միլիոն դոլար), որտեղ կլինեն գրասենյակներ և թանգարան: «Նախագիծը կարտացոլի  համաշխարհային քաղաքակրթության ձեռքբերումները  և ուսուցանող դեր կունենա մատաղ սերնդի համար: Երբ նախագիծը ամբողջական լինի, մենք կկազմակերպենք  ավտոբուսային շրջագայություններ», -հայտարարել է Falconcity of Wonders ընկերության ղեկավար Սալեմ  ալ Մուսան: Ներկայումս այստեղ ընթանում են կոմունիկացիոն  աշխատանքներ, այդ թվույմ ՝ ջրահեռացման, ոռոգման և հեռախոսագծի: Համալիրը կշահագործվի 2014 թվականին:

You might also like