Մեծ Բրիտանիայում վերականգնել են Հենրի VIII-ի 363 տարի առաջ կորած թագը: Հոկտեմբերի 27 -ին մանրամասնորեն վերականգնված կրկնօրինակը հնարավոր կլինի տեսնել Հեմպտոն Կորտում (Hampton Court)՝ բրիտանացի միապետների նախկին նստավայրում, որը գտնվում է Լոնդոնի մոտ: Թագի օրիգինալը ավերվել է 1649 թվականին Կառլ I-ի մահապատժից հետո, բայց դրա դետալային նկարը պահպանվել է թագավորի դիմանկարի վրա, նկարված Դենիել Միտենսի կողմից 1631 թվականի, որն այժմ կարելի է տեսնել Մեծ Բրիտանիայի դիմանկարների ազգային պատկերասրահում:
Այդ պատճառով էլ վերականգնվել է թագը, հայտնում է Lenta.ru-ն: 344 հատ թանկարժեք քարերով` ռուբիններով, սաֆիրներով և մարգարիտներով զարդարված թագի վրա աշխատել է Էլիզաբեթ II-ի անձնական ոսկերիչ Հարրի Քոլինզը, որն էլ աշխատել է հնարավորինս ճշգրիտ վերստեղծել Թեոդորների ժամանակաշրջանի տեխնիկան: Թագի մասին առաջին հիշատակումը եղել է 1521 թվականին, երբ գահակալում էր Հենրիխ VIII-ը, սակայն հետազոտողները ենթադրում են, որ այն ստեղծված է եղել իր հոր` Հենրիխ VII-ի համար:
Թագը օգտագործվել է Էդուարդ VI-ի, Մարիա I-ի, Էլիզավետա I-ի, ինչպես նաև Ջեյմս I-ի և Կառլ I-ի գահակալման արարողությունների ժամանակ: Հենրիխ VIII-ը իր գահակալման տարիներին այն վերափոխել է, որպեսզի ընդգծի, որ Անգլիայի թագավորը նաև համարվում է անգլիական եկեղեցու գլխավորը, որը միապետները օգտագործել են մինչև 1534 թվականը: Նրա խնդրանքով միապետների երեք փոքրիկ պատկերները փոխարինվեցին Քրիստոսի ֆիգուրաներով: