Skyscanner չվերթների որոնման ծառայությունը հայտարարել է 2012 թվականի Airline Wine Awards մրցույթի հաղթողներին: Առաջին տեղում են հայտնվել Thomson Airways ավիաընկերությունը, որը մտնում է TUI AG խմբի մեջ, և գերմանական Lufthansa-ն, կարմիր և սպիտակ գինիների դասակարգերում՝ համապատասխանաբար: 2011 թվականի Finca La Linda – Cabernet Sauvignon կարմիր գինին, որն առաջարկվում է Thomson Airways-ի ինքնաթիռներում, ժյուրիի միաձայն որոշմամբ համարվել է մրցույթի բացարձակ առաջատարը: Այն հինգ միավորով առաջ է անցել միցակիցներից՝ SAS-ից և Pegasus Airlines-ից, որոնք զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:
Սպիտակ գինու դասակարգում բոլոր փորձագետները համաձայնվել են, որ ներկայացված ըմպելիքների ընդհանուր որակը շատ բարձր է: Առաջատարի դափնին ստացել է Lufthansa-ն, որը տարեկան 200 000 շիշ գինի է պատվիրում միայն էկոնոմ դասի ուղևորներին սպասարկելու համար: Չորս միավորով այն առաջ է նացել KLM-ից և easyJet-ից: Ուղևորների 54%-ը վայելում են առաջին գավաթը արդեն հանգստյան երկիր մեկնելիս, իսկ 53%-ը ալկոհոլ օգտագործում են հանգստյան բոլոր օրերին: Միևնույն ժամանակ ուղևորների 38% -ը կնախընտրեին «չոր օրենքի» կիրառումը թռիչքի ժամանակ, և մաիյն 12%-ն է նշել, որ երբևէ ալկոհոլ չի խմում թռիչքի ժամանակ: