Խմորագնդով և թթու կաղամբով պաղպաղակ՝ չեխական սրճարանում

Չեխիայի Ստրաժ պոդ Ռալսկեմ քաղաքում  (Stráž pod Ralskem, Պրահայից 80 կմ հյուսիս) գործում է սրճարան, որտեղ կարելի է համտեսել պաղպաղակի ամենաանսովոր տեսակները: U Schwarzkopfa սրճարանում այցելուներին կառաջարկեն սխտորով, գարեջրով, ուրցով, սամիթով, ապխտած մսով պաղպաղակներ: Ռեստորանի ճաշացանկում առկա է այս սառը անուշեղենի ավելի քան 300 տեսակ:

Այցելուները պատմում են, որ այնտեղ նույնիսկ կարելի է պատվիրել պաղպաղակ չեխական ազգային ուտեստի՝  խմորագնդով և թթու կաղամբով խոզի մսի համով. հայտնում է  ILOVECZ.RU-ն: Սրճարանը աշատում է ապրիլից մինչև առաջին ձյան գալը: Աշխատանքային ժամերը 10-ից 19-ն է: Սրճարանի հասցեն՝ Jezerní, 380:  Լրացուցիչ ինֆորմացիա կարելի է ստանալ՝ կապվելով սրճարանի սեփականատեր Իվան Յաբլոնովսկիի հետ՝ i.jablonovska@seznam.cz հասցեով:

You might also like