Առինջի հրաշքը

Շաբաթ կամ կիրակի օրն առաջարկում ենք կարճ ուղևորություն կատարել դեպի Կոտայքի մարզի Առինջ գյուղ, որտեղ ձեզ մի փոքրիկ հրաշք է սպասվում` Լևոնի Աստվածային գետնափոր հրաշք թանգարանը: Այն պարզապես թանգարան չէ, որտեղ դուք կտեսնեք ինչ-որ հավաքածուներ կամ հետաքրքիր իրեր: Հենց կառույցն ինքնին թանգարան է:

Տարիներ առաջ Առինջ գյուղի բնակիչ Լևոն պապը կնոջ խնդրանքով որոշում է տան նկուղում գետնափոր կառուցել, որն էլ 23 տարի հետո վերածվում է մի հրաշալի թանգարանի: Լևոն պապը ոչ թե գետնափոր է կառուցում, այլ շարունակում է փորել և բազում տարիների միայնակ աշխատանքից հետո այդ գետնափորը դառնում է 21 մ խորությամբ, 7 սենյակ ու միջանցքներ ունեցող շինություն: Բոլոր սենյակներում ու միջանցքներում Լևոն պապը քանդակներ է արել, լուսավորել, աստիճաններ կառուցել, և այժմ թանգարանը շատ այցելուներ ունի:

Աստիճաններով ցած իջնելով, պատերին ձեռք տալով, ապա վերևից ներքև նայելով` զարմանում ես, թե ինչպես կարող էր մարդը միայնակ գլուխ հանել այդ ամենից և զարմանում ես նաև 23 տարվա համբերության վրա: Թանգարանում ամբողջ տարի +10 ջերմաստիճան է լինում:

Թանգարանի ստեղծման ողջ պատմությունը բոլոր մանրամասներով կպատմի Լևոն պապի կինը:

Իսկ Ձեզ մնում է միայն այցելել…

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Նյութը տրամադրել է Regent Կրթախորհրդատվական Կենտրոնը, որն իրականացնում է տուրիզմի ոլորտի դասընթացներ հետևյալ ուղղություններով`

  • ԳԻԴ-էքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ
  • Տուրիզմ-Անգլերենի բարձրակարգ դասընթացներ
  • Տուրիզմի ծառայությունների մատուցման AMADEUS համակարգի հավաստագրված դասընթացներ և վերապատրաստման/լիցենզավորման կուրսեր
  • 1C-Hotel: հյուրանոցային բիզնեսի կառավարման ավտոմատ համակարգ
  • TillyPad XL: սպասարկման և ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգ:

Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`

Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am   |   info@regent.am

You might also like