Երիտասարդ ամերիկացին ԱՄՆ-ի արևելյան ափից արևմտյան ափը անցել է ոտքով: Թափառաշրջիկ Նիկը, այսպես են անվանում 25-ամյա Նիկ Կլեկներին, իր ճանապարհորդությունը սկսել է 2012 թվականի ապրիլի 5-ից Ֆլորիդա նահանգից: 178 օր հետո նա հասել է Կալիֆորնիա՝ հաղթահարելով ավելի քան 4 հազար կմ և կրելով 5 զույգ կոշիկ: Ճանապարհին երիտասարդ տղամարդը իր հետ վերցրել է գումար, սնունդ և ջուր: Բայց նա ճանապարհ ընկնելիս իր հետ ոչինչ չէր վերցրել. իր հետ եղել է ամենաանհրաժեշտ իրերը և iPod Touch փլեյեր՝ նախօրոք մուծված ինտերնետով, որը նա օգտագործել է, որպեսզի գրառումներ անի իր բլոգում և իր հարազատներին հայտնի, թե որտեղ է ինքը գտնվում:
Իսկ հիմանականում նա հույսը դրել էր անծանոթների առատաձեռնության վրա: Ճանապարհորդի խոսքերով՝ ինքը մեծացել է լավ ընտանիքում, ունեցել է սիրելի աշխատանք, երբեք էլ փողի կարիք չի ունեցել: «Նման ցանկություն մոտս առաջացել է մեկ տարի առաջ, երբ կյանքը ինձ միապաղաղ թվաց,- իր բլոգում գրել է Կլեկները: Դառնալով թափառաշրջիկ ես սկսեցի ապրել ներկայով և սովորեցի գնահատել մարդկանց օգնությունը»: Շատերը արդեն թափառաշրջիկ Նիկին համեմատում են Ֆորիստ Գամփի հետ, որը ըստ համանուն ֆիլմի սցենարի, հանկարծ սկսել է փախչել մինչև որ չի ձանձրացել, և անցել է ԱՄՆ-ի սահմանը մի քանի անգամ: