ԱՄՆ. ավիաուղևորներին առաջարկվում է զբաղվել սպորտով թռիչքին սպասելու ընթացքում

Օդանավակայանի տերմինալը հիանալի վայր է սպորտային վարժությունների համար: Ինքնաթիռին սպասելու ժամանակը կարելի է դարձնել  «քո սեփական ժամանակը»: Այլևս ոչ մի ծույլ սպասում չվերթին նստած կամ պառկած դիրքով:  CNN -ը ներկայացնում է սպորտի 7  տեսակ, որով կարելի է զբաղվել տարանցիկ չվերթների ժամանակ ինքնաթիռին սպասելիս: Այսպիսով, ինչով կարելի է զբաղվել օդանավակայանում:

1.Վազք կամ քայլք. սա լավագույն և ամենապարզ զբաղմունքն է օդանավակայանում: Վազքի համար լավագույնը Փարիզի  «Շառլ դը Գոլը»   օդանավակայանն է:  Կլոր տերմինալի հեղինալ Փոլ Անդրոն նույնիսկ չէր պատկերացնում, թե  վազքի համար ինչ հիանալի հրապարակ է ստեղծում ուղևորների համար:

2. Բարձրացում աստիճաններով. աստիճաններով վեր ու վար անելը շատ օգտակար է ոտքերի համար: Աղջիկները կարող են  ձգել մկանները թռիչքին սպասելիս:

3. Վարժություններ. վարժություններն անելն ու մկանները ձգելը հատկապես կարևոր է ավիաթռիչքից առաջ, չէ որ առջևում թռիչքն է, որի ընթացքում ստիպված եք երկար ժամերով նստել:

4.Մանկական խաղահրապարակ

Եթե օդանավակայանն ունի մանկական խաղահրապարակ, ապա արժի  այնտեղ գնալ: Օրինակ, Տոկիոյի Նարիտա օդանավակայանում կա խաղերի երկու հրապարակ: Այնտեղ կարելի է վարժություններ անել և նույնիսկ ուղեգորգ փռել ու զբաղվել յոգայով:

5. Ճիշտ շնչառություն և մեդիտացիա. այս վարժությունների համար մեծ տարածք հարկավոր չէ:

6. Զբոսանք տերմինալների միջև:

7. Յոգա. որոշ օդանավակայաններում արդեն կա հատուկ հարմարեցված սենյակ  յոգայով զբաղվելու  համար: Օրինակ, Սան Ֆրանցիսկոյի, Դալլասի, Դուբայի Միջազգային օդանավակայաններում:

You might also like