Իսպանացի Ռոդրիգո Գարսիա Գոնսալեսը լուծել է բոլոր ճանապարհորդների խնդիրը. նա ստեղծել է ճամպրուկ, որը պետք չէ տանել: Երիտասարդ գյուտարարը ստեղծել է ռոբոտ-ճամպրուկ, որն ինքնուրույն կվազի ուղևորի հետևից. հայտնում է DailyMail-ը: YouTube-ում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է ճամպրուկը, որը անվանել են «Hop!», գնում ուղևորի հետևից:
Գոնսալեսը ծրագրավորել է ճամպրուկն այնպես, որ այն արձագանքում է տիրոջ սմարթֆոնից եկող «Bluetooth»-ի ազդանշանին և գնում է նրա կողքով կամ հետևից: Եթե ազդանշանը կորի, ապա ճամպրուկը ավտոմատ կերպով արգելափակվում է և սեփականատերը ստանում է տեղեկատվություն իր հեռախոսին: Գոնսալեսը այս տարի դարձել է «Spain’s James Dyson Award»-ի մրցանակակիրներից մեկը: Երիտասարդն այժմ սովորում է Լոնդոնում և պատրաստվում ներդրումներ գտնել իր նախագծի համար:
Առաջարկում ենք դիտել, թե ինչպես է խելացի ճամպրուկը հետևում իր տիրոջը: