Բարսելոն է վերադարձել կոկոտեյլ-տուրը (Bcn Cocktail Tour), որը մեծ հաջողություն ունեցավ անցյալ տարի: Կոկտեյլ-տուր 2012-ը կանցկացվի Կատալոնիայի մայրաքաղաքում մինչև հոկտեմբերի 5-ը և թույլ կտա ցանկացողներին ծանոթանալ կոկտեյլների մշակույթին վարպետության դասընթացների, սեմինարների և համտեսումների միջոցով:
Այս տարի միջոցառմանը մասնակցում են 23 բար և ռեստորան, որոնք կոկտեյլ-տուրի շրջանակներում այցելուներին կառաջարկեն բազմապիսի կոկտեյլներ 5 եվրոյով: Կոկտեյլ-տուր 2012-ին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել հատուկ ապարանջան Bocachica բարում, որը գտնվում է Passatge de la Concepció հասցեում: