Guardian-ը առաջարկում է հոկտեմբերին նախատեսված ամենահետաքրքիր ճանապարհորդությունների վայրերը: Այս տարի զբոսաշրջիկներին առաջարկում են հաճույք ստանալ Մեծ Բրիտանիայում և Մարոկոյում զբոսնելով, հոկտեմբերին լինել հնդկական ամռանը, բացահայտել Վենետիկը առանց բազմության կամ գնալ Իտալիա:
Հոկտեմբերը հիանալի ժամանակ է Վենետիկ այցելելու համար. այդպես է կարծում ճանապարհորդությունների մասին գրող Ջոն Բրանտոնը (John Brunton): Հենց հոկտեմբերին է քաղաքը վերադառնում իր նախկին կյանքին, երբ զբոսաշրջիկների հիմնական հոսքը լքում է քաղաքը և ամեն ինչ հանդարտվում է:
Ինչպես նաև վերջանում է կինոփառատոնը և հյուրանոցի գները նվազում են: Զբոսաշրջիկները հանգիստ կկարողանան զբոսնել փոքրիկ վենետիկյան փողոցներով առանց խոչնդոտների, և ամենագլխավորը կկարողանան լինել Բիեննալեում: Հնարավոր կլինի այցելել օպերա, շրջել խանութներով, իսկ ռեստորաններում կառաջարկվեն աշնանային ուտեստների ճաշացանկը (արտիշոկ և masorini` վայրի բադ):
Մեծ Բրիտանիայում հոկտեմբերին անցկացվում է բազմաթիվ փառատոններ բաց երկնքի տակ, որոնք ներառում են բնություն և զբոսանք. զբոսանք այգիներով, անտառներով, աշնանային մենյուով: Առաջին փառատոնը կանցկացվի Հյուսիսային Դևոնում (North Devon)` Exmoor Walking Festival (սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 30-ը): Հյուրերը կարող են ընտրել 24 ժամյա ծրագիրը զբոսանք բոլորի համար, բայց տարբերությունը դժվարության և երթուղու հեռավորության մեջ է:
Փառատոնը համընկնում է խոհարարական Exmoor Food Festival տոնի հետ, որը անցկացվում է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը, այնպես որ զբոսանքը կարելի է համատեղել յուրահատուկ սննդով Հյուսիսային Մոլթոնի Poltimore Arms պանդոկում (South Molton):
Շոտլանդիայում առաջարկվում է նոր Torridon Walking Festival փառատոնը հոկտեմբերի 1-ից 3-ը: Հյուրերին առաջարկվում է կես օրով այցելել անտառ (£15) կամ գիշերային զբոսանք (£105). երկու զբոսանքներն էլ կուղեկցի գիդ աշխատողը:
Զբոսանք Մարոկո, մասնավորապես` Ատլասկյան լեռներով: Էքստրեմալներին հատկապես հետաքրքիր կլինի նվաճել Հյուսիսային Աֆրիկայի ամենաբարձր գագաթը` Mount Toubka (14.167մ): Այս ճանապարհորդությունը ավելի լավ է իրականացնել կամ գարնանը կամ աշնանը : Զբոսաշրջիկներին առաջարկվում է մեկօրյա և վեցօրյա տուրեր դեպի լեռներ:
Հոկտեմբերին կարելի է ուղևորվել «կծու նավարկության» Քերալավ գետով Հարավային Հնդկաստանում: Կոչվում է կծու, քանի որ գետի երկայնքով ձգվում է համեմունքների դաշտերը, որտեղից էլ բուրում է վանիլի, պղպեղի, դարչինի հոտերը: Եվ բացի դրանից հետաքրքիր տեսարան է առաջարկում այցելուներին համեմունքների աճուրդը Spice House-ում` Հալոգոլում (Hulgol):
Անդալուզիա արժե գնալ լիարժեք հաճելի մթնոլորտում հանգստի և լիցքաթափման համար: Իսպանիայի հարավը` Կորդոբայի շրջանում (Córdoba), ոչ այնքան հայտնի է զբոսաշրջիկների շրջանում. այստեղ հնարավոր է հանգիստ պառկել արևի տակ` ձիթենիներով շրջապատված:
Հոկտեմբերին դեռ տաք է, միջինը 20 աստիճան, կարելի է արևայրուք ընդունել լողավազանում և իհարկե այցելել տեղական տեսարժան վայրեր: Մինչև Մալագա հնարավոր կլինի մեքենայով հասնել 90 րոպեում, իսկ Գրանադա 1 ժամում: