Ֆուտբոլի սիրահարները այժմ կարող են հիշել 2006 թվականի Աշխարհի առաջնությունը՝ շնորհիվ ֆուտբոլիստների անսովոր հուշարձանի: 2006 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ Ֆրանսիա-Իտալիա խաղում մարզիկների վիճաբանությունը վերածվել է բրոնզե արձանի: Հուշարձանը պատկերում է Զինեդին Զիդանին՝ գլխով հարվածելիս Մարկո Մատերացիի կրծքին: Ալժիրցի քանդակագործի 5-մետրանոց քանդակը տեղադրված է Ժորժ Պոմպիդուի անվան ազգային արվեստի կենտրոնի առջև:
Միջադեպը տեղի է ունեցել 2006 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում, երբ Ֆրանսիայի հավաքականը պարտվեց եզրափակչում: Այդ ժամանակ, Մարկո Մատերացիի հետ կարճ երկխոսությունից հետո ֆրանսիացի ֆուտբոլիստը գլխով հարվածեց իտալացու կրծքին, որից հետո դատավորը Զիդանին կարմիր քարտ ցույց տալով հեռացրեց խաղադաշտից: Ըստ Զիդանի՝ Մատերացին վիրավորել էր իր քրոջն ու մորը, որ էլ պատճառ էր հանդիսացել, որ նա պատասխանի ոչ թե խոսքով, այլ գործով: