Google-ն առաջարկում է դայվինգով զբաղվել բազմոցին նստած

Մինչև հիմա ինտերնետից օգտվողները Street View ծրագրի շնորհիվ  կարող էին  վիրտուալ ճանապարհորդություն կատարել աշխարհի տարբեր քաղաքներով` ընտրելով դրանք քարտեզի վրա և նայելով տեղանքի նկարները: Այժմ նրանք հնարավորություն ունեն նաև սուզվել ծովի խորքերը, այսինքն, զբաղվել դայվինգով` բազմոցից վեր չկենալով:

Google Maps ծառայությունը սկսել է Catlin Seaview Survey պորտալի հետ  համագործակցել, որտեղ հավաքված են ստորջրյա աշխարհի նկարները և տեսանյութերը: Մինչ օրս օգտատերերին հասանելի է Ավստրալիայի, Ֆիլիպինների և Հավայան կղզիների մի քանի հատվածներ, սակայն նկարների հավաքածուն անընդհատ կթարմացվի և կավելացվի: Որոնում հնարավոր է և քարտի միջոցով,  և Street View-ի պատկերասրահի միջոցով:

You might also like