Իտալիա. Բոլոնիայում բացվել է պաղպաղակի թանգարան

Բոլոնիայում երեկ բացվել է Պաղպաղակի թանգարան, որտեղ այցելուներին կպատմեն քաղցր աղանդերի բազմադարյա պատմությունը: Gelato պաղպաղակը շատ սիրված է եղել դեռևս հռոմեական կայսրերի կողմից, իսկ հիմա այն կարող են համտեսել նաև թանգարանի հյուրերը: Թանգարանի ստեղծման վրա ծախսվել է 1.5 միլիոն եվրո, այն գտնվում է   Carpigiani գործարանի մոտ, որտեղ 1946 թվականին ստեղծել են սարքեր, որոնք պատրաստում են պաղպաղակ: Դրանք արտահանվում են աշխարհի 100 երկրներ. գրում է  The Guardian-ը: Թանգարանը գտվում է ժամանակակից ցուցասրահի շենքում՝ Անձոլա դել Էմիլիայի (Anzola dell’Emilia) քաղաքապետարանից մի քանի մղոն հեռավորության վրա: 

«Սա աշխարհում առաջին թանգարանն է, որտեղ մանրամասն ներկայացվում է պաղպաղակի պատմությունն ու նրա մասին ողջ տեղեկատվությունը», – նշում է Վելնտինա Ռիգին (Valentina Righi)՝  Bruto and Poerio Carpigiani Foundation ընկերության փոխտնօրենը, որն էլ հենց ֆինանսավորել է թանգարանի ստեղծումը: Էքսկուսիան կանցկացնեն անգլախոս գիդերը: Նրանք կպատմեն հռոմեական կայսրերի ժամանակաշրջանի պաղպաղակի պատմությունը, 11  դարում արաբների կերած պաղպաղակի մասին և Մեդիչի ընտանիքի մասին, որը 16  դարում նպաստեց պաղպաղակի բաղադրատոմսի ստեղծմանը:

Ընդամենը  €3  եվրոյով հյուրերը կարող են համտեսել «ջելատոյի» տարբեր տեսակներ՝ ներառյալ սորբետը, մրգային, փափաուկ և այլ տեսակի պաղպաղակները: Նրանք, ովքեր ցանկանում են սովորել պաղպաղակ պատրաստել, կարող են դասընթացներ անցնել՝ վճարելով  €10 եվրո:  4-ժամանոց դասի ընթացքում (€50) կարելի է ինքնուրույն աղանդեր պատրաստել և համտեսել այն: Gelato Museum Carpigiani-ն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, այցելուներին ընդունում է՝ ըստ նախնական գրանցման, որը կարելի է անել  gelatomuseum.org կայքում: Թանգարան կարելի է հասնել գնացքով կամ ավտոբուսով 87 կամ 25 րոպեում:

You might also like