ԱՄՆ-ում բացվել է աշխարհում առաջին պիցցայի թանգարանը

Աշխարհում առաջին պիցցայի թանգարանը՝  «Pizza Brain»-ը, բացվել է Ֆիլադելֆիայում (ԱՄՆ): Ֆիլադելֆիայի մի խաղաղ փողոցում,  19 դարի շինությունում տեղակայված է պիցցերիան, որտեղ կարելի է ոչ միայն ուտել պիցցա, այլև ծանոթանալ սիրելի ուտեստի պատմությանը. գրում է  The Guardian-ը: Թանգարանի ցուցանմուշները  պիցցային վերաբերվող ատրիբուտների և պատմական իրերի աշխարհում ամենամեծ մասնավոր հավաքածուից են:

Հավաքածուն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Հավաքածուի հեղինակը Բրայան Դուայերն է (Brian Dwyer) Նյու Յորքից, ով որոշել է բացել թանգարանը հենց Ֆիլադելֆիայում, քանի որ «Նյու Յորքին նման հաստատություններ պետք չեն, իսկ Ֆիլադելֆիային՝ անհրաժեշտ են»:

2313 Frankford Avenue, pizzabrain.org, մուտքը անվճար:

You might also like