Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստվում է շահագործման

Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի հաջորդ շաբաթ: Այդ մասին News.am-ին հայտնել է Արցախի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Նրա խոսքով՝ «օրերս օդանավակայանում կթույլատրվի ընդունել եւ դուրս թողնել օդանավեր»:

Օդանավակայանի գործարկման հեռանկարը, ինչպես և սպասվում էր, հիստերիա է առաջացել Բաքվում: Այնտեղից ժամանակ առ ժամանակ հնչեցվում են սպառնալիքներ «խփել» կամ «նստեցնել» Ստեփանակերտ ժամանող ինքնաթիռները: Սրանք ուղիղ հակասության մեջ են մտնում քաղքաքացիական ավիացիայի միջազգային կանոնների հետ:

Նախատեսվում է, որ սկզբնական փուլում Ստեփանակերտի օդանավակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղևոր, իսկ փոխադրումները կիրականացվի «Էյր Արցախ» («Air Artsakh») ընկերությունը: / Աղբյուրը՝ News.am

Երևան-Ստեփանակերտ-Երևան ավիատոմսերի գների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Նշենք նաև, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը էապես կարող է խթանել նաև Արցախյան զբոսաշրջության զարգացումը, ինչպես նաև կաշխուժացնի Արցախի ներքին կյանքը:

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Ավիատոմսեր աշխարհի բոլոր ուղղություններով. Ամրագրումը կատարվում է օնլայն > www.aviatomser.com

You might also like