Ամենաարտասովոր առարկաները, որոնք այցելուները գողացել են հյուրանոցներից

Կազմվել է ամենաարտասովոր առարկաների վարկանիշային ցուցակը, որոնք գողացվել են հյուրանոցներից համարձակ հաճախորդների կողմից: Հայտնի է, որ  աշխարհի  հյուրանոցների  95%-ում գողություններ են լինում գումարի տեսքով կամ յուրաքանչյուր տասներորդ հյուրը ինչ-որ իր է վերցնում իր հետ հիշատակի համար, հայտնում է  The Telegraph-ը: Ընդ որում հյուրանոցի կորուստը միջինում կազմում է տարեկան  £4,000 ֆունտ ստերլինգ, սակայն  5 աստղանի հյուրանոցներում վնասը հասնում է մինչև £15,000 ֆունտ ստերլինգի: Հետևյալ վարկանիշային ցուցակը կազմվել է lastminute.com կայքի կողմից, որի ուսումնասիրություններին  մասնակցել է 500 հյուրանոցներ:

1. Կահույք
Ստամբուլի հյուրանոցներից մեկի ադմինիստրացիան վստահեցնում է, որ հյուրանոցային համարից գողացվել է ողջ կահույքը, բացի մահճակալից և սեղանից:

2. Լոգարանի և սանհանգույցի պարագաներ 
Բեռլինում հյուրանոցի հաճախորդը իր հետ գնալիս վերցրել է լոգանքի հիդրոմերսող ցնցուղը, զուգարանակոնքի նստատեղը, լոգարանի փոքրիկ գորգերը և հեղուկ օճառի տակառիկը:

3. Գորգեր 
Լաս Վեգասում ադմինիստրացիան հայտնաբերեց մի անգամից մի քանի գորգերի գողություն:

4. Մինի-բար և բազմոց 
Դուբայի հինգաստղանի հյուրանոցի հյուրը համարձակվել էր իր հետ վերցնել մինի-բարը (սառնարանը) և բազմոցը:

5. Սպասքի պարագաներ
Դուբրովնիկի երեքաստղանի հյուրանոցի այցելուները գողացել էին դանակ, պատառաքաղներ, ինչպես նաև խոհանոցային այլ իրեր:

6. Ներքնակներ
Մադրիդի հինգաստղանի հյուրանոցի հյուրերի համար ինչպես երևում է շատ հարմարավետ է եղել քնել այդտեղի մահճակալների վրա, ուստի նրանք որոշել են իրենց հետ վերցնեն ներքնակները:

7. Դաշնամուր
Starwood Hotel Group-ի նախկին գլխավոր տնօրեն պարոն Քոլին Բեննետը, որը այդ ոլորտում շուրջ 20 տարի աշխատել է, հիշել է այդ ոլորտի ամենաանհավանական գողության մասին: Մի անգամ մտնելով հյուրանոցի հանդիսասրահ նկատել է, թե ինչպես են երեք հոգի բանվորական հագուստներով դուրս տանում դաշնամուրը, իհարկե այդ ժամանակ  նա չի էլ  ենթադրել, որ դա գողություն է, բայց այդ օրվանից երաժշտական գործիքը ոչ ոք չի տեսել:

8. Հեռուստացույց

9. Վարազի խրթվիլակ
Բիրմինգհեմի Hotel du Vin հյուրանոցում մի հոգի ոչ սթափ վիճակում փորձել է պատից պոկել վարազի խրթվիլակը և բռնվել է հանցանքի վայրում: Մեկ շաբաթ հետո հյուրանոցի ադմինիստրացիան անհաջողակ գողին վարազի խրթվիլակը նվիրեց նրան որպես հարսանեկան նվեր:

10. Սեքս խաղալիքներ
Բատեի հյուրանոցներից մեկում այցելուներին առաջարկում են սեքս խաղալիքներ, դրանք նույնպես գողանում են, օրինակ գողանում են ձեռնաշղթաները:

11. Վարագույրներ

12.  Հյուրանոցային համարի դռան վրա փակցրած համարանիշը

11. Կիսանդրի
Մեյֆեիրի  Chesterfield Hotel-ից կորել է երկու կիսանդրի, սակայն գողի խիղճը տանջել է և հաջորդ առավոտյան կիսանդրիները սև արկղների մեջ դրված վերադարձվել են:

12. Ծաղիկներ
Sheraton Park Tower հյուրանոցի ադմինիստրացիան բավականին մեծ գումարներ է ծախսում ծաղիկների վրա, քանի որ ստիպված են լինում  ծաղիկները երկու անգամից ավելի գնել: Ծաղիկները ամեն անամ անհետանում են ծաղկամաններից:

13. Զենքեր
Caterer և Hotelkeeper ամսագրերի տվյալներով պատմամշակութային ինտերիեր ունեցող բրիտանական հյուրանոցից անհետացել են սրերը, դռների յուրահատուկ բռնակները և փայտե արջը:

14. Շնիկ
Եղել է դեպք, երբ ինչ-որ մեկը իր հետ վերցրել է ուրիշի շնիկին:

15. Գրքեր
Փոքրիկ Աստվածաշնչերը նույնպես անհետանում են հյուրանոցային համարներից:

16. Արվեստի գործեր
Հոնկոնգի  W Hotel հյուրանոցից գողացել էին Էնդի Ուորհոլլի նկարը  300.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, իսկ Shangri-La հյուրանոցից տարել  էին թանկարժեք ջահը:

17. Բուխարի
Four Seasons Beverly Wilshire Hotel հյուրանոցում, որտեղ տեղի են ունեցել Ռիչարդ Գիրի և Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ հայտնի «Սիրունիկը» ֆիլմի նկարահանումները,  հյուրերից մեկը որոշել էր իր հետ տանել մարմարե բուխարին:

18. Ամեն ինչ
Թերևս ամենազարմանալի գողության դեպքերից մեկը տեղի է ունեցել American Holiday Inn հյուրանոցում: Զույգը խնդրել է իրենց հատկացնեն կայանատեղիին ամենամոտ գտնվող հյուրանոցային սենյակը, և դրա արդյունքում նրանց հաջողվել է համարից տանել ամեն ինչ սկսած մահճակալից:

 

You might also like