Norwegian Cruise Line ընկերության նոր նավը, որը Նյու Յորքից կուղևորվի ճամփորդության, պատկերվել է փոփ արտ ոճով` Ազատության արձանի պատկերով և արեգակնային համակարգով: Նավի դիզայնով զբաղվել է նկարիչ Պիտեր Մարկսը: Նա ամբողջովին ձևավորել է Norwegian Breakaway նավը, որը կարող է սպասարկել չորս հազար ուղևորների:
Իր առաջին յոթօրյա շրջայցը դեպի Բերմունդներ Breakaway-ը կիրականացնի 2013 թվականի մայիսին. հայտնում է Travel Weekly-ն: Արդեն ավելի քան տասը տարի է Norwegian նավերը նկարազարդվում են. պատկերները կապված են այն երթուղուց, որտեղ նրանք ուղևորվում են: Պիտեր Մարկսի նկարազարդումը ընդգրկում է Breakaway նավի 3.5 հազար քառ. մետրը: