Lufthansa-ի բորտուղեկցորդուհիները զգեստավորվել են Օկտոբերֆեստի համար

Յոթերորդ տարին անընդմեջ Lufthansa  ավիաընկերության մի քանի ամառային անձնակազմեր հագնում են Բավարիայի ազգային համազգեստը Օկտոբերֆեստի կապակցությամբ: Դարնդլահով  (փարթամ շրջազգեստով և կորսետով զգեստ) բորտուղեկցորդուհիներին և լեդերհոզենով (կաշվե տաբատներ)  և բաճկոններով  բորտուղեկցորդներին կարելի է հանդիպել դեպի Մյունխեն և Մյունխենից չվերթներում:

Ամեն տարի նրանց զգեստները փոխում  են գունային երանգները: Այս տարի աղջիկների զգեստները կլինեն դեղին և կապույտ. հայտնում է Jaunted պորտալը: Ուղևորներին առաջարկվում է նշել Օկտոբերֆեստը ինքնաթիռում. նրանք ստանում են Բավարիայի աղի ոլորաբլիթներ՝ պրետցելի, ինչպես նաև՝ ապակյա գավաթներով գարեջուր:

You might also like