Ավիաուղևոր-համադամասերները կիսվում են «թռչող խոհանոցի» տպավորություններով

Ճանապահորդները սկսել են փոխանակվել ինքնաթիռի  համադամասիրական տպավորություններով: Վերջին ժամանակներս ավիաուղևորները, այնպես ինչպես հայտնի ռեստորանների համադամասերները, սկսել են լուսանկարել ինքնաթիռի ուտեստները և տեղադրել դրանք սոցիալական ցանցերում: Ավիաընկերությունների «օդային» խոհանոցների մակարդակը այնքան է բարձրացել, որ ուղևորները ավելի հաճախ են սկսել համացանցում կիսվել կարծիքներով և խորհուրդներ տալ այս կամ այն  ավիաընկերությունը՝ համեղ խոհանոցի տեսանկյունից. հայտնում է CNN -ը:

Ավելին, Airlinemeals.net կայքում ուղևորներն արդեն տեղադրել են  ուտեստների 26 հազար լուսանկար՝ պատրաստված աշխարհի ավելի քան 600 ավիաընկերությունների խոհարարների կողմից: Դեռևս 10 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ թռիչքի ընթացքում ավիաուղևորը կարող է վայելել խոհարարական որևէ «գլուխգործոց»: Այժմ հաճախ ճանապարհորդող ուղևորները քննադատում և վայելում են «ավիա-խոհանոցի» ուտեստները և ակտիվորեն քննարկում  ավիաթռիչքի խոհարարական ասպեկտը համացանցի ամենահայտնի կայքերում:

You might also like