Ասիայում առաջին Legoland-ը բացվել է Ջոհոր Բարու քաղաքում սեպտեմբերի 15-ին: Թեմատիկ այգին զբաղեցնում է 30 հեկտար տարածք և ներառում է բազմաթիվ ատրակցիոններ երեխաների համար. հայտնում է CNN-ը: «Գլուխգործոցների» ստեղծման համար այգուն անհրաժեշտ է եղել 50 միլիոն լեգոյի խորանարդ: Legoland Malaysia-ն բաժանված է յոթ ոլորտների` The Beginning, Imagination, Lego Kingdom, Land of Adventure, Miniland, Lego City և Lego Technic: Ամենատպավորիչ հատվածը Miniland-ն է:
Այստեղ ներկայացված են ասիական հայտնի տեսարժան վայրերը, ինչպիսիք են` Կոմբոջայի Անգկորը և այլն: Դրանց ստեղծման համար պահանջվել է 30 միլիոն լեգոյի խորանարդ: Իհարկե երեխաների համար հատուկ տեղ է առանձնացված ծովահեններ, վիշապներ և այլ հերոսներ մարմնավորելու համար: Այգում ատրակցիոններ կան բոլոր տարիքի երեխաների համար, ինչպես նաև` ընտանեկան Legoland: Այգին բաց է ամեն օր 10.00-18.00-ը: