Դելիում ամբողջովին կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները

Դելիի իշխանությունները ամբողջովին արգելել են արտադրել, վաճառել և օգտագործել  պոլիէթիլենային  տոպրակներ և փաթեթավորման ժապավեններ: Արգելքը կտարածվի առևտրային տարաների, աղբի պարկերի, ինչպես նաև բոլոր տեսակի փաթեթավորման և պահեստավորման համար նախատեսված պոլիէթիլենային  ժապավենների վրա: Բացառություն կարվի միայն բժշկական թափոնների համար օգտագործվող փաթեթների համար: Արգելքը ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթվանից. գրում է Huffington Post-ը:

Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները հուսով են, որ ձեռնարկված միջոցառումները կօգնեն բարելավել քաղաքի բնապահպանական իրավիճակը: Բացի այդ, պոլիէթիլենային տոպրակները վտանգ են ներկայացնում քաղաքում ազատ շրջող բազմաթիվ կովերի համար. սնունդ գտնելու համար նրանք քրքրում են աղբը և կարող են պատահաբար կուլ տալ այդ տոպրակներից: Պլաստիկի օգտագործումը սահմանափակելու փորձ Հնդկաստանում արդեն եղել է  2009 թվականին, բայց հաջողության չի հասել, քանի որ արգելքը ամբողջովին չէր և տարածվում էր միայն առևտրի համար նախատեսված փաթեթների վրա:

You might also like