Ճանապարհորդները 2012-ի լավագույն ուղղություն անվանել են Իտալիան

Այս տարի Conde’ Nast Traveller  ամսագրի ընթերցողները «Սիրելի երկիր» անվանակարգում քվեարկել են Իտալիայի օգտին: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին Լոնդոնի Բրիտանական թանգարանում. հայտնում է TravelDailyNews-ը: Ճանապարհորդների սիրելի երկրների ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է Ֆրանսիան, երրորդը՝ ԱՄՆ-ն, իսկ նրան հետևում է Իսպանիան: Սիցիլիան ստացել է «Սիրելի կղզի» մրցանակը՝ շրջանցելով Բալիին, Մալդիվյան կղզիներին, հունական և իսպանական կղզիներին: 

«Լավագույն անդրծովյան քաղաքներ» անվանակարգում իտալական Հռոմն ու Ֆլորենցիան զբաղեցրել են 5-րդ և 6-րդ տեղերը՝ համապատասանաբար: Պորտոֆինոյի Hotel Splendido հյուրանոցը մրցանակ է ստացել   Եվրոպայի, Ասիայի և Ռուսաստանի «Favourite Leisure Hotel» անվանակարգում: «Citalia» տուրօպերատորը 3-րդ տեղն է զբաղեցրել «Favourite Specialist Tour Operators» անվանակարգում, իսկ Think Sicily վիլլան՝ 2-րդ տեղը «Favourite Villa Rental Companies» անվանակարգում:

Իտալիան նաև նվաճել է առաջին մրցանակը լավագույն հանգստի  «Top 100 Best of the Best» անվանակարգում: Ճանապարհորդությունների մասին տպագիր պարբերականների մեջ լավագույն մրցանակաբաշխություններից մեկն է: Հարցմանը մասնակցել են 83 հազար մարդ, ովքեր իրենց տպավորություններն են կիսել արձակուրդից և արտահայտել  իրենց նախապատվությունը: Արդյունքները մշակվել են անկախ ընկերության կողմից, որից հետո կազմվել է հաղթողների ցուցակը:

You might also like