Ամստերդամի իշխանությունները որոշում են ընդունել մինչև 2017 թվականը փակել կարմիր լապտերների փողոցի 400 հասարակաց տներից 100-ը: Այդ միջոցով ղեկավարությունը մտադիր է շրջանում կանխել կազմակերպված հանցավորությունը, ինչպես նաև՝ կրճատել մարդկանց թրաֆիքինգի մասշտաբները, որի հետ էլ, քաղաքապետարանի կարծիքով, սերտորեն կապված է մարմնավաճառությունը: 2007 թվականից սկսած Ամստերդամում արդեն փակվել է 100 հասարակաց տուն:
Բացի հասարակաց տների քանակի նվազեցումից` հանցավորության դեմ պայքարի ծրագիրը նաև ներառում է կաֆեշոփերի և խաղատների քանակի նվազումը: Ամստերդամի ամենահայտնի կարմիր լապտերների փողոցը Դե Վաալենն է, որը տեղակայված է քաղաքի պատմական թաղամասում: Այն զբաղեցնում է շուրջ 6.5 հազար քառ. մետր տարածք: