Royal Caribbean կռուիզային ընկերությունը Բարբի տիկնիկների սիրահարներին հրավիրում է թեմատիկ կռուիզի: Աշխարհի խոշորագույն կռուիզային ընկերությունը զբոսաշրջիկներին առաջարկում է «Barbie Premium Experience» Բարբի-կռուիզը: Հաջորդ տարվանից սկսած Բարբի ոճի սիրահարները կարող են մեկնել ճանապարհորդության ամբողջովին տիկնիկային ինտերիերով:
Նավախցիկներում հյուրերին կսպասեն տիկնիկներ, Բարբիի հագուստներ, հարդարման պարագաներ և այլն: Ժամանցը նավի վրա նույնպես կլինի թեմային համապատասխան՝ ներառյալ «Tiaras & Teacups» երեկույթները քաղցրավենիքով և վարդագույն լիմոնադով: Պարերն ու նորաձևության սեմինարները ևս ընդգրկված են ծրագրում. հայտնում է The Telegraph-ը: