ԱՄՆ-ում քաղաքների կենսամակարդակը որոշել են սուշիի միջոցով

ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում կենսամակարդակը չափել են սուշիի ցուցանիշով: Այդպիսի ցուցանիշ կազմել է Bloomberg գործակալությունը: Պարզվում է, որ ամենաթանկ սուշիները վաճառվում են Նյու Յորքում. նրանք 33 % ավելի թանկ են, քան երկրի մյուս քաղաքներում: Սուշիի այդպիսի ցուցանիշը իր տեսակի մեջ մոտ է Բիգ Մակ-ին, որը կազմում է հեղինակավոր The Economist ամսագիրը: Միակ տարբերությունը նրանում է, որ Բիգ Մակ-ի ցուցանիշը համաշխարհային ցուցանիշ էր, իսկ «սուշիամոլները»  ԱՄՆ-ի ներքին ցուցանիշն է: Իր թանկությամբ երկրորդ տեղը զբաղեցնում է Լոս Անջելեսը: Այնտեղ սուշին 27.68 %-ով թանկ է: Երրորդ տեղը զբաղեցնում է Սան Ֆրանցիսկոն` 19.2 %-ով:

Համաձայն հետազոտության արդյունքների ամենաէժան սուշիները Նոր Օռլեանում են վաճառվում: Ճապոնական խոհանոցի ճաշատեսակներից օգտվելը արժե 20% էժան: Մեկ տարի առաջ այդ  ցուցանիշը մեկ այլ արդյունք է ցույց տվել: Այն ժամանակ առաջին տեղը զբաղեցրել է Լոս Անջելեսը ( 26,63%), իսկ վերջին տեղը Պրիստոնը: Սուշին քաղաքում արժեր 27% էժան, քան ԱՄՆ-ի ցանկացած  այլ քաղաքներում: «Սուշիամոլների»  ցուցանիշը թույլ է տալիս որոշել, թե որ շրջաններում է կյանքը ավելի թանկ: Դրա համար օգտագործվում է ապրանքների հսկայական խումբ, այլ ոչ թե մեկ տեսակ: Ինչպես հարկն է ամենաթանկ ապրանքը տվյալ տարածաշրջանում նշանակում է, որ այդ ապրանքը  մեծ պահանջարկ ունի: Բացի դրանից ավելի բարձր արժեքը ցույց է տալիս տարածաշրջանի ապահովվածության մակարդակը. բարձր աշխատավարձ ստացող մարդիկ կարող են գնել այդ ապրանքը անգամ թանկացված արժեքով:

You might also like