Շոկոլադի և մարցիպանի թանգարան՝ Չեխիայում

Չեխիայի Տաբոր (Tábor) քաղաքում բացվել է շոկոլադի և մարցիպանի  երկրի ամենամեծ թանգարանը: Ցուցանմուշների մեջ են մտնում մարցիպանից պատրաստված արտադրանքներ, շոկոլադե շատրվան, կակաոյի պատմությանը նվիրված բաժին, քաղցրավենիքի հին փաթեթավորումների հավաքածու:

Թանգարանի այցելուները կարող են ոչ միայն հիանալ ցուցանմուշներով, այլև հետևել հրուշակագործների աշատանքին, ինչպես նաև՝ նհրանց հնարավորություն կտրի թանգարանի ցուցանմուշները հարստացնել իրենց պատրաստած նմուշներով՝ պատրաստելով դրանք մարցիպանից: Թանգարանին կից գործում է հուշանվերների խանութ և համտեսման սենյակ: Ժամանակացույցի և ցուցանմուշների մասին ինֆորմացիա կարելի է ստանալ թանգարանի կայքից:

You might also like