Virgin Atlantic ավիաընկերությունը Սվարովսկի ընկերության հետ համատեղ ստեղծել են քնի թանկարժեք դիմակներ: Նոր աքսեսուարը կհավանեն հատկապես վառ իրերի սիրահարները, քանի որ քնակապը պատված է Սվարովսկիի բյուրեղներով և արժի £2.500 ֆունտ ստերլինգ: Դիմակը տարբերվում է ավանդականններից դիզայնով և ունի ակնոցի տեսք: Կա ակնոց-դիմակների հինգ տարբեր տարբերակներ: Դրանք զարդարված են կարմիր, սպիտակ և երկնագույն բյուրեղիկներով. հայտնում է BreakingTravelNews-ը: