Շքեղ հյուրանոց է բացվել Չիլոե կղզում

Չիլիի Չիլոե  (Chiloé) արշիպելագի  համանուն կղզում բացվել է շքեղ Refugia Lodge հյուրանոց: Այն տեղակայված է բլրի վրա՝ Չիլոե նահանգի մայրաքաղաք Քասթրոյից (Castro)  20  րոպե հեռավորության վրա: Հյուարնոցն ունի ընդամենը 12  համար, որոնք՝ բոլորը, պանորամային պատուհաններով են: Ինտերիերի բոլոր տարրերը պատրաստվել են տեղացի արհեստավորների  կողմից, որի պակասը Չիլոե կղզին չի զգում:

Հյուրանոցի ռեստորանը Չիլիի խոհանոցի և գինու սիրահար համադամասերներին առաջարկում է ուտեստներ Խաղաղ օվկիանոսի թարմ ծովամթերքներից: Հյուրանոցում նաև գործում է սպա կենտրոն. այս մասին հայտնում է HotelChatter-ը: Արշիպելագի այս ամենամեծ կղզում է գտնվում նաև երկու ազգային պարկ: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բազմաթիվ էքսկուրսիաներ՝ ձիասպորտից մինչև կռուիզներ: Refugia Lodge-ում «ամեն ինչ ներառյալ» համակարգում ապրելու մեկ օրվա արժեքը $530 դոլար է մեկ անձի համար:

You might also like