Ժամային արվեստի կենտրոն է բացվել Շվեյցարիայում

Շվեյցարական Ժու հովտում  (Vallée de Joux)՝ Լե Շենի  (Le Chenit) քաղաքի հյուսիսային մասում բացվել է Espace Horloger ժամային արվեստի նոր կենտրոն: Այցելուներին այստեղ մանրամասն կպատմեն տարածաշրջանում ժամագործության ծագման և տարածման մասին, ինչպես նաև՝ կառաջարկեն ինտերակտիվ խաղեր: Հյուրերի ուշադրությանն են առաջարկում հետաքրքիր վիրտուալ տուր, որը ներառում է 3D-ֆիլմի ցուցադրում, ինչպես նաև՝ Ludotemps ծրագիր, որի օգնությամբ կարելի է վիրտուալ կերպով քանդել և հավաքել ժամացույց: 

Մեկ տարվա ընթացքում թանգարանը հյուրընկալում է տարբեր ժամանակավոր ցուցահանդեսներ: Espace Horloger ժամային արվեստի կենտրոնը աշխատում է մայիսից հոկտեմբեր ամիսներին ժամը 10:30-ից 17:30-ը, իսկ նոյեմբերից ապրիլ ամիսներին՝ 13:00-ից 17:00-ը: Մուտքի տոմսն արժե 12 ֆրանկ (10 եվրո) մեծերի համար և  6 ֆրանկ (5 եվրո)՝ երեխաների համար: