Իտալիա. Մուտքը դեպի Կոլիզեյ կսահմանափակվի

Իտալիայի Մշակութային ժառանգության նախարարությունը Կոլիզեյի մանրակրկիտ փորձաքննությունից հետո որոշում է կայացրել որոշ մասերում Ամֆիթատրոնին մինչև 15 մետր  մոտենալը սահմանափակել: Վերջին ժամանակներս զգալիորեն շատացել է Կոլիզեյի առանձին բեկորների անկումը, որի պատճառը եղանակային անբարենպաստ պայմանններն են, որոնք զուգորդվում են արտանետվող գազերի հետ և բացասականապես ազդում 2000-ամյա Ֆլավյա Ամֆիթատրոնի վրա:

Այժմ Կոլիզեյից 15 մետր հեռավորության վրա կսահմանափակվի մեքենաների շարժը և ցանկացած առևտրային գործունեություն. այն բանից հետո, ինչ Կոլիզեյից հեռացվեցին «գլադիատորները», հերթը հասել է հուշանվերներ և սնունդ վաճառողներին: Միևնույն ժամանակ տարվում են Կոլիզեյի վերանորոգման համար պատրաստություններ, իսկ վերանորոգումը կսկսվի արդեն այս տարվա դեկտեմբերին:

 

You might also like