Եվրոպայում զբոսաշրջիկները հուշարձաններից, սննդից և հին քաղաքների փողոցներից բացի սկսել են հետաքրքրվել նաև ընկերություններով, որոնք արտադրում են աշխարհում հայտնի բրենդային ապրանքներ: Միայն ֆրանսիայում այցելությունների համար բաց են ավելի քան 5 000 ընկերություն, որոնք ամեն տարի ընդունում են 8 միլիոն հետաքրքրասեր զբոսաշրջիկի: Առաջին անգամ ֆրանսիական գործարանները սկսել են այցելուներին գրավել դեռևս 1801 թվականին, որպեսզի առավելագույնս ներկայացնեն նրանց արտադրանքը և ցուցադրեն արտադրման գործընթացը: XX դարում իրենց դռները բացեցին Citroën-ը և Airbus-ը: Հանրության համար իրենց դռները լայն բացելով` արտադրողները ակնկալում են նաև իրենց տնտեսական կարգավիճակի բարելավում: 75% դեպքերում նման այցելությունները ավարտվում են գործարքով:
Դժվար է քեզ հետ չվերցնել մեկ շիշ Cointreau, այն էլ այն դեպքում, երբ այն պատրաստում են քո աչքի առջև: Գերմանիայում այցելության համար բաց են Վոլսբուրգում, Դրեզդենում և Հանովերում Volkswagen գործարանը, Ինգելշտադտեում Audi-ի գործարանը, Մյունխենում` BMW-ի գործարանը: Կարելի է նաև այցելել Porsche-ի և Mercedes-ի գործարաններ: Բացի ավտոմոբիլային ընկերություններից Գերմանիայում բաց է նաև գերմանական երկաթգծի Դեպոն Համբուրգում: Այնտեղ նաև կարելի է այցելել Airbus-ի և Lufthansa-ի գործարաններ: Կրելի է այցելել գերմանական ֆոնդային բորսա Ֆրանկֆուրտում, խոշոր օդանավակայաններ և նավահանգիստներ: Շատ հայտնի են էքսկուրսիաները դեպի գարեջրի, գինու, ճենապակու գործարանները Մայսենում: Այցելության մասին մանրամասները պետք է ճշտել նախօրոք, ցանկալի է ճանապարհորդությունից ամիսներ առաջ: Իտալիայում դեպի գերծարաններ էքսկուրսիաներ չկան, բայց շատ հայտնի են գործարաններին կից թանգարանները, ինչպիսիք են` Ferrari-ն և Maserati-ն: