Ճապոնիա. Տոկիոյում «մինի-բառարանը» կօգնի մատչելի ընթրել

Ճապոնական խոհանոցը միշտ զարմանալի է, անսովոր, համեղ և թանկարժեք Տոկիո եկած օտարերկրացի զբոսաշրջիկների համար: Սակայն ֆինանսական խնդիրը կարելի է լուծել՝ սովորելով ճապոներեն լեզուն: Բավական է հիշել մի քանի բառ, որոնք կօգնեն օտարերկրացի զբոսաշրջիկներին գումար  խնայել սնունդի հաշվին և, միաժամանակ, վայելել տեղական խոհանոցը. հայտնում է El Pais-ը: Այցելուները պետք է ուշադիր լինեն, թե արդյոք  ճապոնական ռեստորանների ճաշացանկերում  կան Tabehodai և  Nomihodai  բառերը:

Եթե ճաշացանկում կա  «» բառը, այսինքն՝ «այն ամենը, ինչ կարելի է ուտել», ապա այցելուն կարող է պատվիրել ինչ ուզի և որքան ուզի, ուտի 1.30-2 ժամվա ընթացքում և կվճարի ֆիքսված գումար: Դա կարող է լինել 1.500 մինչև  4.000 իեն (15 – 40 եվրո): Ճաշացանկում են խորոված միս, բանջարեղեն, տապակած ճուտ, սուշի, նաբե, ձուկ և այլ ուտեստներ: Եթե մենյուում կա Nomihodai բառը, այսինքն՝  «այն ամենը, ինչ կարելի է խմել», ապա այցելուները կարող են պատվիրել կոկտեյլներ, սակե, զովացնող և այլ ըմպելիքներ՝ առանց սահմանափակման, և վճարել ֆիքսված գումար: Հարկ է նշել, որ նման պանդոկներ՝ Իզդակայա  (Izakaya )  սիրում են գնալ հենց իրենք՝ ճապոնացիները: Նրանք այնտեղ նշում են ընտանեկան տոներ՝ վայելելով երաժշտությունն ու ուտեստները:

You might also like