Իտալիայի տապին փոխարինելու եկան անձրևն ու ձյունը

Իտալիայում անտանելի շոգին փոխարինելու եկավ փոթորիկը, որը ուղեկցվում է կարկուտով, ուժգին քամիներով և երկրի հյուսիսային շրջաններում, նույնիսկ, ձյան տարափով: Պալերմոյում տեղատարափ անձրև տեղաց՝ ողողելով բազմաթիվ փողոցներ, հատկապես՝ առողջարանային տարածքը: Քամու ուղեկցությամբ տեղատարափ անձրև տեղաց նաև Կալամբրիայում: Վալե դ՛ Աոստայում  2.200-2.500 մետր բարձրության վրա ձյուն է տեղացել և տարածաշրջանի մայրաքաղաքի բոլոր բարձրակետերը ծածկվել են ձյան շերտով:

Աոստայում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 14  աստիճան: Լիգուրիայում հորդառատ անձրևներն ու կարկուտը և ուժգին քամին տհաճ իրավիճակ է ստեղծել Վալբիզանո հովտում, առաջիկա օրերին այստեղ սպասվում են տեղումների ավելի ուժգին դրսևորումներ: Վատ եղանակին պատրաստ են դիմակայել նաև Հռոմի քաղաքացիական պաշտպանության աշատակիցները: Այս օրերին ուժգին ամպրոպի և անձրևենրի վտանգը պահպանվում է  նաև Էմիլիա-Ռոմանիայում:

You might also like